18/02/2017 13:10
Ադրբեջանում պատրանքներ կան, թե Հայաստանը զբաղված է լինելու ընտրություններով, դրա համար էլ դառնալու է խոցելի. ՀՀ նախագահ
Ադրբեջանում այսօր պատրանքներ կան, որ Հայաստանը զբաղված է լինելու խորհրդարանական ընտրություններով, դրա համար էլ դառնալու է խոցելի, ու գուցե Բաքուն կփորձի նոր սադրանքների դիմել, ԵԿՄ 11-րդ համագումարի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Թանկարժեք PR ակցիաների սիրահար պաշտոնական Բաքուն վերջերս ղարաբաղյան հարցն անվանել է Ադրբեջանի ներքին խնդիրը։ Ցավոք, հենց այդ մտածողությունն է հանգեցրել սրման ու պատերազմի՝ բերելով տառապանքներ, առաջին հերթին, Ադրբեջանի ժողովրդին», - նշեց նա:
«Մենք Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, բայց ոչ մեկին թույլ չենք տա տենչալ հայ ժողովրդի տառապանքը», - ընդգծեց ՀՀ նախագահը: