18/02/2017 11:23
Թրամփը մի շարք ամերիկյան լրատվամիջոցների անվանել է «ամերիկյան ժողովրդի թշնամիներ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երկրի մի շարք լրատվամիջոցներ ամերիկյան ժողովրդի թշնամիներն են։ Այս մասին նա գրել է իր իր թվիթերում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ֆեյքային նորությունների լրատվամիջոցները (@nytimes, @NBCNews, @ABC, @CBS, @CNN) ոչ թե իմ, այլ ամերիկյան ժողովրդի թշնամիներն են», - գրել է Թրամփը։
Հունվարին մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը CNN հեռուստաալիքը անվանել էր լրատվամիջոց, որը տարածում է ֆեյքային նորություններ։
Ավելի ուշ Վաշինգթոնում մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը CNN հեռուստաալիքը կոչել էր «շատ ֆեյքային նորություններ»։