18/02/2017 10:41
Թուրքիայի պաշտպանության նախարարը մեղադրել է ՆԱՏՕ-ին պարտականությունների չկատարման համար
ՆԱՏՕ-ն դեռևս չի կատարում իր պարտականությունները հարավարևելյան ուղղությամբ, որտեղ գտնվում է Թուրքիան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովում, փոխանցում է ТАСС-ը:
«Հուսանք, որ դա կփոխվի առաջիկայում։ ՆԱՏՕ-ն չպետք է հրաժարվի իր պաշտպանական ներուժից և վախեցնելու ճանապարհով զսպումից։ Սակայն այդ հանձնարարությունները պետք է տարածվեն ոչ միայն արևելյան, այլև՝ հարավային ճակատում», - կարծում է նախարարը։