18/02/2017 11:04
«Էդ մի բանն էլ մի իմացեք». Ու՞մ է սատարելու Սուրիկ Խաչատրյանը
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր ցանկությամբ չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններին։
«Բայց ես առաջիկա ընտրություններին սատարելու եմ Հանրապետականին», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե որ թեկնածուին է սատարելու, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Էդ մի բանն էլ մի իմացեք»։
Սուրիկ Խաչատրյանը վստահ է, որ արդար ընտրություններ են լինելու: «Ինչպես մինչև հիմա է եղել», - ասաց նա: