18/02/2017 12:46
Ամերիկյան հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ նախագահների վարկանիշը
Ամերիկյան կաբելային C-Span հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ նախագահների վարկանիշը, որը կազմվել է քաղաքագետների, պատմաբանների և այլ պրոֆիլային մասնագետների կողմից, փոխանցում է ТАСС-ը:
Քվեարկության արդյունքով՝ առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ 16-րդ նախագահ Ավրամ Լինքոլնը, երկրորդ և երրորդ հորիզոնականները բաժին են ընկել համապատասխանաբար Ջորջ Վաշինգտոնին և Ֆրանկլին Ռուզվելտին։
ԱՄՆ վարչակազմի նախկին ղեկավար Բարաք Օբաման այդ ցուցակում զբաղեցրել է 12-րդ տեղը, սակայն նա ավելի բարձր հորիզոնական է ստացել տնտեսական կարգավորման ոլորտում․ այդ առանձին ցանկում նա 8-րդն է։ Մասնագետները նշել են, որ Օբաման առավել վատ իրեն դրսևորել է Կոնգրեսի հետ փոխգործակցությունում և այդ չափորոշիչով նա հայտնվել է 43 հորիզոնականներից 39-րդում։
Ամենավատ ցուցանիշները Ջորջ Բուշ-կրտսերինն են, ով հայտնվել է վարկանիշի 33-րդ հորիզոնականում։
Ամերիկացի առաջնորդների ինքնատիպ «հիթ-շքերթի» կազմմանը մասնակցել է ավելի քան 90 պատմաբան, ինչպես նաև փորձագետներ ԱՄՆ-ի հայտնի «ուղեղային կենտրոններից»։