20/02/2017 16:42
Արմեն Մարտիրոսյանը չի մեկնաբանում Օսկանյանի որդու կողմից ծեծի ենթարկված երիտասարդի եղբոր կոչը
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որն այժմ անդամակցում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, անդրադառնալով Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությանը, ասել էր, թե այն քաղաքական ձերբակալություն է։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի և վերջինիս քեռու որդու՝ Հրանտ Սերադարյանի կողմից բռնության ենթարկված տղայի ավագ եղբայրը՝ Հակոբ Բերբերյանն ասում է, որ ինքն ու իր ընտանիքը որևէ կապ չունեն քաղաքականության հետ, և իրենք դիմել են ոստիկանություն իրենց անվտանգությունն ապահովելու համար:
Հակոբ Բերբերյանն Aysor.am-ի հետ զրույցում կոչ է ուղղել նաև Արմեն Մարտիրոսյանին. «Եթե Օսկանյանի ընտանիքը չի մեկնաբանում խնդիրը՝ իմանալով, որ քաղաքականության հետ կապ չունի, կարծում եմ՝ Արմեն Մարտիրոսյանն, ընդհանրապես իրավուքն չունի մեկնաբանելու»։
Արմեն Մարտիրոսյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն անել իրեն ուղղված այս կոչի վերաբերյալ։
«Չեմ ցանկանում մեկնաբանել», - Aysor.am-ին ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Ավելի վաղ նշել էինք, որ փետրվարի 17-ին ոստիկանությունից ստացվել է քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017 թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ. Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով: