20/02/2017 21:00
Հարավային Սուդանի իշխանությունները հայտարարել են երկրի որոշ շրջաններում սովի մասին
Պարենամթերքի անբավարարության պատճառով Հարավային Սուդանի որոշ շրջաններում տիրող իրավիճակը կարելի է պաշտոնապես սով որակել: Այս մասին հայտարարել է երկրի վիճակագրական բյուրոյի ղեկավար Իսայա Չոլ Արուաին, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով AFP-ին:
Սուդանցի պաշտոնյան հայտնել է, որ առավել վատ է վիճակը երկրի հյուսիսային Վահդա (Յունիթի) նահանգում:
2013 թվականից Հարավային Սուդանը քաղաքացիական պատերազմի մեջ է՝ նախագահ Սալվա Կիիրի գլխավորած իշխանության և ընդդիմության միջև: Ավելի քան երկու միլիոն մարդ հարկադիր տեղահանության է ենթարկվել, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել հնարավոր ցեղասպանության շուրջ: