20/02/2017 15:54
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հավակնություններ չունի իրաքյան նավթի հանդեպ
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը փետրվարի 20-ին ժամանել է Բաղդադ և հավաստիացրել, որ իր երկիրը չի փորձում տիրանալ իրաքյան նավթին, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Մեթիսը փորձել Է հանգստացնել Իրաքի իշխանություններին և հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր չԷ զավթել իրաքյան նավթը:
«Կարծում եմ, որ մենք բոլորս այստեղ՝ այս սենյակում, մենք բոլորս Ամերիկայում վճարում ենք նավթի ու գազի դիմաց, և ես վստահ եմ, որ մենք դա կշարունակենք անել ապագայում, - ասել Է Մեթիսն՝ իրեն ուղեկցող լրագրողներին, -Մենք որևէ մեկի նավթը զավթելու համար չԷ, որ գտնվում ենք Իրաքում»:
Սա Մեթիսի առաջին ուղևորությունն Է Իրաք՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Մեթիսի այցը համընկել Է Մոսուլ քաղաքի արևմտյան մասից «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) զինյալներին դուրս մղելու իրաքյան բանակի ակտիվ գործողությունների հետ: