20/02/2017 17:00
Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում սառնամանիքների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել
Աֆղանստանի Ֆարյաբ հյուսիս-արևմտյան նահանգում վերջին երկու օրն ավելի քան 50 մարդ է զոհվել և ինը վիրավորվել սառչելու և ձյան աննախադեպ առատ տեղումների հետևանքով: Այդ մասին տեղական ԶԼՄ-ին հայտնել է տարածաշրջանի նահանգապետի մամուլի քարտուղար Ջովիդ Բեդորը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նրա խոսքով՝ 30 հովիվ՝ 7 հազար գլուխ անասունով, համարվում են անհայտ կորած: Բեդորն ընդգծել է, որ իշխանությունները ձեռնարկում են տարերքից տուժածներին օգնություն ցույց տալու շտապ միջոցներ:
Այժմ նահանգի տարբեր մասերում ձյան ծածկույթի մակարդակը հասնում Է 70 – 80 սանտիմետրի: Դա աննախադեպ ցուցանիշ է անցած չորս տարվա ընթացքում: Ձյան տեղումներն արգելափակել են մի շարք գավառներ տանող ճանապարհները և հանգեցրել զգալի ավերածությունների: Միայն Քարամկուլի գավառում քանդվել է մոտ 500 տուն: