20/02/2017 20:15
Իրանը պատահական չի համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի մերձեցումը
Սաուդյան Արաբիայի և Իսրայելի մերձեցումը պտահականություն չէ: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ մեկնաբանելով սաուդացի և իսրայելցի պաշտոնյաների վերջին հայտարարությունը, որը հնչել է նաև անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին, փոխանցում է ТАСС-ը:
Իրանցի դիվանագետը ուշադրություն է դարձրել «բազում ակնհայտ նախանշանների վրա, որոնք վկայում են տարածաշրջանային հարցերով այս երկու ռեժիմների միջև գոյություն ունեցող կոորդինացման մասին»:
«Այս երկու վարչակարգերը տարածաշրջանում բազմաթիվ պարտություններից հետո ձգտում են միջազգային հանրությանը դրդել հակաիրանական դիրքորոշում զբաղեցնել: Սիոնիստական (իսրայելական) ռեժիմը, իրականացնելով հակաիրանական քաղաքականություն, հույս ունի ձեռք բերել որևէ մուսուլմանական երկրի աջկցությունը», - ասել է Ղասեմին:
Վերջին ժամանակներս սաուդական և իսրայելական պշտոնական անձինք նմանտիպ հայտարարություններով են հանդես գալիս, որոնց էությունը կայանում է նրանում, որ Իրանը հիմնական սպառնալիքն է տարծաշրջանի համար: