20/02/2017 18:00
Ֆիլիպիններում առնվազն 14 դեռահաս է զոհվել ավտոբուսի վթարից
Քոլեջի առնվազն 14 սովորող է զոհվել Ֆիլիպինների Ռիսալի նահանգում տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնում է РИА Новости-ն:
Ոստիկանության տվյալով՝ ավտոբուսը, որում վթարի պահին գտնվում էր մոտ 50 մարդ, էլեկտրասյանն է բախվել փետրվարի 20-ի առավոտյան: Ենթադրվում Է, որ վթարի պատճառ է դարձել արգելակների խափանումը: Պորտալի տվյալով՝ ուսանողներն արշավի էին մեկնել Ռիսալի նահանգի Տանայ բնակավայր:
Տեղի իշխանությունների ներկայացուցիչ Կառլոս Ինոֆրեի խոսքով՝ վարորդը, ենթադրաբար, ավտոբուսի կառավարումը կորցրել է բավականին մեծ արագությամբ ընթանալիս և գիտակցաբար է այն ուղղել էլեկտրասյան վրա, որպեսզի կանգնեցնի փոխադրամիջոցը:
Զոհերի թվում կա չորս աղջիկ, բոլոր զոհվածները ֆիլիպինյան քոլեջներից մեկի սովորողներ են: Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ: Ավտոբուսի վարորդը լրջորեն տուժել Է:
Կատարվում Է միջադեպի հետաքննություն: Վթարի վայր են ժամանել ուսումնական հաստատության ներկայացուցիչները: