20/02/2017 15:36
ՆԱՏՕ-ի կործանիչներն Էստոնիայի երկնքում ուսումնական թռիչքներ են իրականացնում
Գերմանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon կործանիչները, որոնք Բալթյան երկրների օդային տարածքի պահպանության առաքելություն են իրականացնում և տեղակայվել են Տալլինի Էմարի ավիաբազայում, երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ ամենօրյա ուսումնական թռիչքներ կկատարեն Էստոնիայի տարածքում: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը, հայտնում է РИА Новости-ն:
«Գերմանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon կործանիչները թռիչքներ կիրականացնեն աշխատանքային օրերին առնվազն 152 մետր բարձրության վրա՝ բնակավայրերից հեռու: Թռիչքները կիրականացվեն օրվա առաջին կեսին», - ասված է հաղորդագրությունում:
Նման թռիչքներ Բալթյան երկրների օդային տարածքի հսկողության առաքելություն իրականացնող ՆԱՏՕ-ի երկրների կործանիչները կատարում են պարբերաբար: