20/02/2017 10:58
ՄԱԿ. Մոսուլում գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 217 հազար մարդ է լքել իր տունը
Իրաքյան Մասուլ քաղաքում ԻՊ-ի (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) զինյալների դեմ մարտական գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 217 հազար մարդ է լքել իր տները: Այս մասին ասված է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության իրաքյան գրասենյակի հաղորդագրությունում, փոխանցում է РИА Новости-ն
Հոկտեմբերի 17-ից 217 հազար մոսուլցի հարկադիր տեղահանված է դարձել: Նրանցից 57 հազարը կարողացել է վերադառնալ: Միաժամանակ, մարտական գործողությունների ժամանակ քաղաքում շուրջ 550 հազար խաղաղ բնակիչ է մնացել:
Մոսուլի արևելյան շրջանների ազատագրումից հետ մարդասիրական կազմակերպությունները սկսել են ակտիվորեն օգնություն տրամադրել տեղի բնակիչներին: Ընդհանուր առմամբ, անցյալ տարվա հոկտեմբերից 878 հազար մարդ մարդասիրական օգնություն է ստացել:
Փետրվարի 19-ին Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից հետո մարդասիրական կազմակերպությունները քաղաքի արևելյան շրջանների 750-800 հազար խաղաղ բնակչի անվտանգության հետ կապված մտավախություն ունեն:
Սակայն սկզբում մարտական գործողությունները լուրջ հետեւանքներ չեն ունենա, քանի որ զինվորները տեղաշարժվելու են քիչ բնակեցված շրջաններով: