20/02/2017 20:41
Սիրիայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով չորս ռուս զինծառայող է զոհվել
Սիրիայում չորս ռուս զինծառայող է զոհվել ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Ռուս խորհրդականների ավտոմեքենան ընթանալիս է եղել սիրիական զորքերի շարասյան կազմում՝ Տիաս օդանավակայանի շրջանից Հոմս քաղաքի ուղղությամբ։ Անցնելով մոտ 4 կմ՝ ավտոմեքենայի տակ, որտեղ ռուս զինծառայողներն են եղել, գործել է ռադիոկառավարվող ռումբը։
Վիրավոր զինծառայողների կյանքի համար պայքարում են ռուս բժիշկները։