21/02/2017 10:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Չուրկինի մահվան կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ցավակցություն Է հայտնել համաշխարհային կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ն:
«Չնայած այն բանին, որ մենք շատ կարճ ծառայեցինք միասին, ես բարձր էի գնահատում նրա հետ աշխատելու հնարավորությունը, և ինձ համար դժվար կլինի չունենալ իրադրության նրա ըմբռնումը, վարպետությունն ու բարեկամությունը», - ընդգծել է նա:
«Ես ամենախորին ցավակցություններս եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին», - նշել է գլխավոր քարտուղարը:
Չուրկինը փետրվարի 20-ին հանկարծամահ է եղել Նյու Յորքում, նա 64 տարեկան էր: