21/02/2017 10:56
Մելբուռնում թեթև շարժիչով օդանավը բախվել է առևտրի կենտրոնին
Թեթև շարժիչով ինքնաթիռը երեքշաբթի օրը մխրճվել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքի հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնի մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օդանավում եղել է 5 մարդ: Ոստիկանության տվյալներով` նրանք զոհվել են: Առևտրի կենտրոնը պատահարի ժամանակ փակ է եղել:
Այլ զոհերի մասին տեղեկություններ չկան: Ավստրալիայի իշխանությունները ենթադրում են, որ պատահարի պատճառ կարող էր դառնալ շարժիչի անսարքությունը: