21/02/2017 14:40
Guardian. Մալայզիայում մահացած Կիմ Չեմ Նամը պարանոյիկ էր
Մալայզիայում անցած շաբաթ մահացած Կիմ Չեմ Նամն իշխանությամբ չէր հետաքրքրվում և պարանոյիկ էր: Այդ մասին նրա մանկության ընկերը՝ Էնթոնի Սահակյանը, պատմել է The Guardian թերթում հրապարակված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք քննարկում էինք գործող ռեժիմը, նրա եղբորը և ԿԺԴՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները: Ես կարող եմ ստույգ ասել մի բան. նա երբեք իշխանությամբ չէր հետաքրքրվում», - հայտարարել է Սահակյանը: «Նա վախենում էր, դա համընդգրկուն վախ չէր, բայց նա պարանոյիկ էր: Նա քաղաքական առումով կարևոր դեմք էր, նա մտատանջվում էր», - հավելել է Սահակյանը:
Կիմ Չեն Նամը և Էնթոնի Սահակյանը ծանոթացել են, երբ դեռահասներ էին և սովորում էին շվեյցարական միջազգային դպրոցում: Վերջին անգամ ընկերները տեսնվել են, երբ Կիմ Չեն Նամը մի քանի ամիս առաջ ժամանել էր Ժնև: