22/02/2017 15:18
ՀԱԿ-ը չի մեկնաբանում Սեյրան Օհանյանի հայտարարությունը
«Հայ ազգային կոնգրեսը» չի մեկնաբանում Սեյրան Օհանյանի և Սամվել Բաբայանի հայտարարությունները, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը միակ ուժն է, որը վերահսկողությունից դուրս է։
«Չեմ մեկնաբանում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Նա նշեց, թե իրենք զբաղված են իրենց ծրագիրը ներկայացնելով, այլ բան իրենց չի հետաքրքրում։
Ավելի վաղ նշել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքը ղեկավարող Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե իրենք միակ ուժն են, որը որ գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է բացառապես գաղափարներից ելնելով և գործում է ի շահ ժողովրդի։
Սամվել Բաբայանն էլ ասել էր, թե բոլոր քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել։