22/02/2017 19:34
Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Ջաֆարին ժամանել է Ժնև
Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ժամանել է Ժնև, որտեղ հինգշաբթի կսկսվեն արաբական այդ երկրում հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցությունները: Այդ մասին ТАСС-ի թղթակիցը հայտնել է Ժնևի օդանավակայանից:
«Բոլոր մեկնաբանությունները վաղը», - գործակալությանն ասել է Ջաֆարին:
Այսօր նաև սպասվում Է սիրիական ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչների ժամանումը, որը փետրվարի 11-12-ին ձևավորվել է Էր Ռիադում: Բացի այդ, սպասվում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի մամուլի ասուլիսը, որտեղ նա կճշտի առաջիկա բանակցությունների մի շարք մանրամասներ:
ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանից բանակցություններին ներկա կլինի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մերձավորարևելյան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Վերշինինը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: