22/02/2017 20:50
Կլիմկինը կոչ է արել զրկել ՌԴ-ին ՄԱԿ ԱԽ-ում վետոյի իրավունքից
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարությամբ է հանդես եկել, որում առաջարկել է զրկել Ռուսաստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքից՝ Ուկրաինայի արևելքում իրավիճակին վերաբերող որոշումներ ընդունելիս, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Մեզ պետք է շտապ բարեփոխել Անվտանգության խորհուդը, դադարեցնել վետոյի իրավունքի չարաշահումը։ Անվտանգության խորհուրդը պետք է կարողանա արդյունավետորեն արձագանքել արյունալի հակամարտություններին՝ անկախ որպես ԱԽ մշտական անդամ հակամարտող կողմի հնարավոր ներկայությունից», - ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը: