22/02/2017 15:53
ՌԴ քաղաքացիները փետրվարի 23-ից կարող են այցելել Հայաստան ներքին անձնագրերով
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները փետրվարի 23-ից կարող են այցելել Հայաստան ներքին անձնագրերով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ցանկանում եմ գոհունակություն հայտնել այն բանի համար, որ վաղվանից ուժի մեջ են մտնում առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագրի փոփոխությունները, որոնց համաձայն Ռուսաստանի քաղաքացիները կարող են այցելել Հայաստան իրենց ներքին անձնագրերով», - ասել է Ս. Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ: