22/02/2017 15:56
Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ընդունել է Երևան այցելելու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը, հայտնում է «Интерфакс»-ը:
«Էդվարդ Նալբանդյանը հրավիրել է ինձ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն: Մենք այդ հրավերը մեծ ուրախությամբ ընդունում ենք», - ասել է Ս. Լավրովն Է. Նալբանդյանի հետ Մոսկվայում կայացած բանակցություններին:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր հերթին նշել է, որ հանդիպմանը քննարկվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան առաջիկայում կայանալիք այցի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: