22/02/2017 15:34
Ստախոսությունը պատիվ չի բերում. Հեղինե Բիշարյանը՝ Սեյրան Օհանյանի և Սամվել Բաբայանի հայտարարությունների մասին
«Հայկական վերածնունդ» կուսակցութան (ՀՎԿ) փոխնախագահ Հեղինե Բիշարյանը անհիմն է համարում Սեյրան Օհանյանի և Սամվել Բաբայանի հայտարարություններն այն մասին, որ ընդդիմադիր դաշտում միակ չկառավարվող ուժը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն է, որը չի գտնվում իշխանության հսկողության տակ:
«Դիմեք իրենց թող ապացուցեն», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հեղինե Բիշարյանը:
Անդրադառնալով Ս. Բաբայանի հայտարարությանը, որ բոլոր քաղաքական ուժերն արդեն պայմանավորվել են, թե ով ինչ տոկոս է ապահովելու ընտրություններին՝ Հ. Բիշարյանը նշեց.
«Դա էլ դիմեք իրեն, թող ապացուցի: Ստախոսությունը, ստահոդ տեղեկություններ տարածելը պատիվ չի բերում ոչ մի քաղաքական ուժի, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական ուժերին: Այն քաղաքական ընդդիմադիր ուժերը, որոնք խոսում են ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ, միանշանակ կատարում են պատվեր»: