22/02/2017 21:09
Ֆրանսիայում վաճառել են ամենաթանկ ռոմի շիշը
Ֆրանսիայում 100 հազար եվրոյով վաճառվել է աշխարհում ամենաթանկ ռոմի շիշը, որն ստեղծվել է Ֆրանսիայի Clément ռոմի տան և Ֆիլիպ Տուռների ոսկերչական տան համագործակցությամբ, փոծանցում է РИА Новости-ն:
Գործակալության փոխանցմամբ՝ շիշը պատրաստված է Բակկարա մակնիշի բյուրեղապակուց և զարդարված է 18-կարատանոց ոսկով, ինչպես նաև չորս կարատ ադամանդներով:
Շշի պարունակությունը 1966 թվականի Clément ռոմ է, որը նախկինում երբեք չի վաճառվել: Գոյություն ունի այդ ռոմի ընդամենը 40 շիշ: Այդ շշի գնորդը եղել է իտալացի, նրա անունը չի հաղորդվում: