23/02/2017 19:42
Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է Կոնգոյում իր օդաչուի գերեվարվելու մասին լուրը
Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ապստամբները գերեվարել են օդաչու Սոսո Օսուրաուլին, որի օդանավը խոցվել է: Գերատեսչրությունից նաև նշել են, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է Վրաստանի մեկ քաղաքացի, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ պաշտոնաթող փոխգնդապետ Դավիթ մակիշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքին հայտնել էր, որ վրաց ռազմական օդաչու Սոսո Օսուրաուլին գերեվարվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Նրա դիմաց ապստամբները պահանջում են մեկ միլիոն դոլար: