23/02/2017 12:38
Նյու Յորքում կայացել է Չուրկինի հետ հրաժեշտի արարողությունը
ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում կայացել է Վիտալի Չուրկինի հետ հրաժեշտի արարողությունը, որը մահացել է փետվարի 20-ին, հայտնում է РИА Новости-ն:
Սգո արարողությանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ առաքելության աշխատակիցները, ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Հրաժեշտի խոսք են ասել Չուրկինի կինը՝ Իրինան, և նրա որդին՝ Մաքսիմը, Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կիսլյակը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը և ուրիշներ:
Չուրկինի մահվան կապակցությամբ սգո միջոցառումները տեղի կունենան փետրվարի 24-ին Մոսկվայում: