23/02/2017 12:55
ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով Հայաստան կարող են մուտք գործել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը պարզաբանել է, թե ինչպես է գործում ներքին անձնագրերով Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան:
«Ներքին անձնագրերով Հայաստան կարող են մուտք գործել միայն Ռուսաստանից ժամանող Ռուսաստանի քաղաքացիները միմիայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով», - Aysor.am-ին ասաց Տիգրան Բալայանը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը երեկ հայտնել էր, որ ՌԴ քաղաքացիներն այսօրվանից՝ փետրվարի 23-ից, կարող են այցելել Հայաստան ներքին անձնագրերով: