24/02/2017 11:04
Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել. ՔԿՎ
Հայկ Կյուրեղյանն արդեն երկու օր է, ինչ հացադուլ է հայտարարել: Լուրն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՔԿՎ մամուլի ծառայությունից:
«Հացադուլ է հայտարարել փետրվարի 22-ի ուշ երեկոյան», - փոխանցեցին ՔԿՎ-ից:
Ավելի վաղ, փետրվարի 22-ին, ՔԿՎ-ն հերքել էր մամուլում տարածված լուրերն այն մասին, որ Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել՝ այդպիսով իր զորակցությունը հայտնելով «Սասնա ծռերին» հաց հասցրած և փետրվարի 9-ին հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին (Հաց բերող):
Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է 2015 թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար: Հ. Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: