24/02/2017 12:29
Ուզբեկստանի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել
Պայթյուն է որոտացել Ուզբեկստանի արևելքում գտնվող Ֆերգանա քաղաքի «Ֆերգանազոտ» գործարանի ամոնյակի արտադրամասում, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ-ին:
Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել 14:30-ին՝ «Ֆերգանազոտ» գործարանի ամոնյակի արտադրամասում ընթացող վերանորոգման աշխատանքների ժամանակ: Միջադեպի հետևանքով զոհեր են գրանցվել, որոնց թիվը ճշտվում է:
ԱԻՆ-ի տվյալով՝ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որն արդեն զբաղվում է կատարվածի պատճառների քննությամբ: Բացի այդ, զոհվածների ընտանիքներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: