24/02/2017 14:39
Թրամփի դուստրն ու փեսան նրան համոզել են դուրս չգալ կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան եւ նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, նրան համոզել են հրամանագիր չստորագրել Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում է РБК-ն:
Այս համաձայնագիրը նշվում է հրամանագրերի նախագծում, որոնք Թրամփը մտադիր է ստորագրել հաջորդ շաբաթ: WSJ-ի Սպիտակ տան աղբյուրը նշել է, որ Քուշներն ու Իվանկա Թրամփը կարծում են, որ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարն ու բնապահպանական խնդիրները պետք է Թրամփի վարչակազմի առաջնային ուղղություններից լինեն: