24/02/2017 15:32
Օբամային ցանկանում են առաջադրել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի երկրպագուները ցանկանում են, որպեսզի նա իր թեկնածությունն առաջադրի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ABC News-ին:
Ակտիվիստները Փարիզում պաստառներ են տարածել, որոնց վրա պատկերված է Obama17 գրությամբ Օբաման, և կոչ այցելել այդ կայք: Դրանում կարելի է խնդրագիր ներկայացնել, որը «կհամոզի Օբամային» մասնակցել ընտրություններում:
Ակտիվիստների նպատակն է՝ հավաքել մեկ միլիոն ստորագրություն:
Group of Obama devotees in France urge citizens to sign petition to convince him to run for office. https://t.co/flUa4exKm0 pic.twitter.com/OapShxydCz
— ABC News Politics (@ABCPolitics) February 23, 2017