24/02/2017 12:39
Ահաբեկչական ռեժիմի կողմից կառավարվող Ադրբեջանի հետ բոլոր հարաբերությունները պետք է խզել. Ֆրանկ Էնգել
Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելը քաղաքական հետապնդում է, Aysor.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Ֆրանկ Էնգելը:
«Այն ինչ անում է Ադրբեջանը, զավեշտալի է: Դե, Ադրբեջանն է հարցում ուղարկել ինտերպոլ, և, ինչքան ես գիտեմ, ինտերպոլը չի պատրաստվում դա խրախուսել: Եվ ի վերջո, սա քաղաքական հետապնդում է, միակ բանն, ինչին Ադրբեջանը իրականում ընդունակ է», - նշեց եվրապատգամավորը:
«Ես վստահ եմ, որ Եվրախորհրդարանը կարձագանքի մյուս շաբաթ, քանի որ արմատապես անընդունելի է այն, որ իր անդամներին ներկայացվեն կամայական սպառնալիքներ ավազակապետական ահաբեկչական ռեժիմների կողմից: Ես կցանկանայի, որ բոլոր տեսակ հարաբերությունները Ադրբեջանի հետ խզվեն», - ընդգծեց նա: