25/02/2017 12:56
Իռլանդիայում փոթորիկը տապալել է Գահերի խաղի 200-ամյա ծառը
Հյուսիսային Իռլանդիայում Դորիս փոթորիկը վնասել է Դարկ Հեջես հայտնի ծառուղու ծառերը։ Այնտեղ են անցկացվել Գահերի խաղը հայտնի սերիալի նկարահանումները, հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Sky News-ին։
Փոթորիկը տապալել է 200-ամյա ծառն ու վնասել մի շարք հարակից ծառեր։
Հաճարենիների ծառուղին գտնվում է Անտրիմ կոմսությունում և հանդիսանում տարածաշրջանի ամենահանրահայտ զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։
Այդ վայրն առավել մեծ ժողովրդականություն է ձեռք բերել Գահերի խաղի նկարահանումներից հետո։