25/02/2017 16:54
Փենսի օգնականը շփոթել է Իսրայելի և Նիկարագուայի դրոշները
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի թվիթերյան էջում տեղադրվել է տեղեկատվություն, որում շփոթել են Իսրայելի և Նիկարագուայի պետական դրոշները: Այս մասին հայտնում է Business Insider լրատվական պորտալը, փոխանցում է ТАСС-ը:
Գրառումները հրապարակվել են Հանրապետական հրեական կոալիցիայի հետ հանդիպմանը Փենսի ելույթի ժամանակ։ Թվիթերյան հաղորդագրություններում «Իսրայել» բառի կողքին օգտագործվել են Նիկարագուայի դրոշի պատկերները:
Գրառումը հեռացվել է այն բանից հետո, երբ սոցիալական ցանցի օգտատերերը նկատել են թույլ տրված սխալը:
Mike Pence used the Nicaraguan flag instead of the Israeli one. Even the VP doesn't believe Israel exists. #IStandWithNicaragua pic.twitter.com/rErqJ5SK63
— NANA JIBRIL