25/02/2017 11:57
Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆիոնի կնոջ դեմ
Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ՝ Պենելոպե Ֆիոնի դեմ, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Le Parisien-ին:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Պենելոպե Ֆիյոնը կասկածվում է ապօրինի եղանակներով 500 հազար եվրո ձեռք բերելու մեջ:
Նշվում է, որ նա, աշխատելով որպես պատգամավորի խորհրդական, աշխատավարձ է ստացել պետական բյուջեից` առանց աշխատանքային պարտականությունները կատարելու:
Ավելի վաղ Ֆիյոնը ներողություն էր խնդրել ֆրանսիացիներից այն բանի համար, որ իր սեփական կնոջն էր խորհրդարան հրավիրել: