25/02/2017 15:56
Սեյրան Օհանյանը՝ իր և իշխանությունների հարաբերությունների մասին
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գործող իշխանության մաս կազմող անդամներից որևի մեկի հետ անձնական խնդիր չունի։
«Գործող իշխանության կազմում ներգրավված որևէ գործչի հետ, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, դիրքից, որևէ անձնական խնդիր ես չունեմ։ Բարձր եմ գնահատում բանակաշինության, պետության կայացման գործում բոլորի ներդրած ջանքերը»,- այսօր ՕՐՕ դաշինքի համաժողովին հայտարարեց Սեյրան Օհանյանը։
Նախկին նախարարն ասաց, թե ճանապարհ է անցել նրանց հետ, բնական համարելով նաև տարաձայնությունները, որոնք ունեցել է նրանցից ոմանց հետ՝ գործունեության ընթացքում։
«Սակայն, այսօր ես ինձ չեմ տեսնում իշխանական համակարգում, քանի որ ապագա մարտահրավերներին դիմակայելու մեջ մեր մոտեցումները տարբեր են։ Մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական վերնախավ, նոր մտածելակերպ, նոր արտաքին և ներքին, նոր տնտեսական քաղաքականություն և նոր մթնոլորտ մեր ժողովրդի մեջ», - ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, թե կառավարման ոլորտում իր ունեցած գիտելիքները կարող են օգտակար լինել ժողովրդին։