12/03/2017 22:10
ՕՐՕ-ի համակիրների վրա Ջրառատում կրակել են գյուղապետի կողմնակիցները. Էլինար Վարդանյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների ուղղությամբ Ջրառատ գյուղում այսօր կրակոցներ են հնչել։ Կրակողը եղել են գյուղապետի կողմնակիցները, իսկ գյուղապետը ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի բարեկամն է, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասաց դաշինքի ներկայացուցիչ, Համախմբում կուսակցության անդամ Էլինար Վարդանյանը։
«Այնքանով, որքանով մենք տեղեկացված ենք, գյուղապետի կողմնակիցները կրակել են մեր համակիրների ուղղությամբ», -ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով, այս ընտրությունների քարոզարշավը «յուրահատուկ է լարվածությամբ»։