12/03/2017 22:00
Ջրառատում տեղի ունեցած միջադեպին համապատասխան ընթացք կտրվի. Ահարոնյան
Այսօր Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ: Նա տեղեկացրել է, որ գործին կտրվի համապատասխան ընթացք:
«Լրատվամիջոցներին, ինչպես և քաղաքական ուժերին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված ու կանխակալ տեղեկություններ տարածելով՝ թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը: Գործի ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի», -իր ֆեյսբուքյան էջում գրել է ոստիկանության ներկայացուցիչը։