18/03/2017 09:43
«Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը չեն քննարկել հետընտրական կոալիցիա ձևավորելու ՕՐՕ-ի առաջարկը. ՀԺ
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը երեկ հայտարարություն է տարածել՝ ԱԺ ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի հետ ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու պատրաստականության մասին՝ բացառելով դրանում ՀՀԿ-ի ներգրավումը:
Ապրիլի 2-ին ընտրություններին մասնակցող «Ելք» և «Ծառուկյան» դաշինքներից «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են, որ հետընտրական կոալիցիա ձևավորելու հարց չեն քննարկել: