18/03/2017 09:29
Րաֆֆի Հովհաննիսյանը Սփյուռքում զբաղված է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ համակրանքը հանգցնելով. «Ժամանակ»
ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով դաշինքի կազմավորումից անմիջապես հետո մեկնեց ԱՄՆ, այս օրերին ոչ մի էական հանդիպում չի ունենում Լոս Անջելեսում։ Նա պարզապես հերթական անգամ տուն է գնացել՝ «ռազմաճակատում» թողնելով կուսակիցներին։
Միակ անելիքը, որով հիմա զբաղված է Րաֆֆի Հովհաննիսյանը, Սփյուռքում Զարուհի Փոստանջյանի նկատմամբ համակրանքը հանգցնի և թույլ չտա, որ այս շրջանակները սկսեն օգնել Փոստանջյանի նորաստեղծ կուսակցությանը։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ քարոզարշավի վերջին օրերին միայն Րաֆֆի Հովհաննիսյանը կգա և կմիանա ՕՐՕ-ի քարոզարշավին։