20/03/2017 11:58
Սիցիլիական ծոցում ավելի քան 3 հազար ներգաղթյալ է փրկվել
Ավելի քան 3 հազար անօրինական ներգաղթյալ է փրկվել Միջերկրական ծովում՝ փորձել են Սիցիլիական ծոցով Եվրոպա հասնելու փորձի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Live Sicilia տեղի պարբերականին։
Օգնությունը ցուցաբերվել է 22 փրկարարական գործողությունների շրջանակում, որոնց մասնակցել են Իտալիայի առափնյա պահպահության ծառայության, ԵՄ ռազմածովային միգրացիոն առաքելության և մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների նավերը։
Իտալիայի ՆԳՆ տվյարով՝ անցած տարի Միջերկրական ծովով երկիր է ժամանել ռեկորդային թվով ներգաղթյալ՝ ավելի քան 181 հազար։ Համաձայն Միգրացիայի միջազգային կազմակերպության վիճակագրության՝ հունվարից փետրվարի վերջ ընկած ժամանակահատվածում Իտալիայով Եվրոպա է հասել 10.7 հազար մարդ։