20/03/2017 17:23
Կիևը հայտնել է Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր 2629 ուկրաինացի զինվորականի զոհվելու մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Դոնբասում ուժային գործողության սկսվելուց ի վեր 2629 ուկրաինացի զինվորականի զոհվելու, ևս 9453-ի վիրավորվելու մասին, հայտնում է ТАСС-ը:
«Հակաահաբեկչական գործողության սկսվելուց ի վեր մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 2629 զինվորական, նրանցից 2220-ը Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ են, մյուս զոհվածները Ուկրաինայի ազգային գվարդիայի, ներքին գործերի նախարարության, սահմանապահ ծառայության, ՈՒկրաինայի անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմից են», - ասել է երկրի արեւելքում ուժային գործողության շտաբի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
Նա նաև հայտնել Է, որ Դոնբասում ռազմական գործողությունների ողջ ընթացքում վիրավորվել է 9453 ուկրաինացի ուժային, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 7674 զինծառայող: