20/03/2017 12:53
Մակրոնը Սիրիայի իրադարձությունները Ֆրանսիայի և Եվրոպայի պարտությունն է անվանել
Ֆրանսիայի նախագահական մրցարշավի առաջատարներից մեկը՝ «Հառաջ» շարժման հիմնադիր և երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները համարում Է Ֆրանսիայի և Եվրոպայի պարտությունը: Այդ մասին քաղաքական գործիչը կիրակի հայտարարել Է France-2 հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ТАСС-ը:
«Հալեպում տեղի ունեցածն, անկեղծ ասած, Ֆրանսիայի և Եվրոպայի շատ մեծ պարտությունն է: Այն փաստը, որ այսօր սիրիական ճգնաժամի ելքը վճռում է Ռուսաստանը Իրանի մասնակցությամբ, անընդունելի է, - ասել է Մակրոնը, - Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիան վերագտնի իր տեղը, դիվանագիտական առաջատարության հասնի Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման որոնումներում, որը կենթադրեր հիմնական գործող ուժերի միասնությունը»: