20/03/2017 14:31
Այսօր՝ Երջանկության միջազգային օրն է
Մարտի 20-ը երջանկության միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի կողմից հաստատվել է 2012 թվականին` աջակցելու համար այն գաղափարին, որ երջանկության ձգտումը ընդհանուր զգացմունք է մեր մոլորակի բոլոր մարդկանց համար:
Տոնի նպատակն է ցույց տալ, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից է: Դրա հետ կապված` տոնի հաստատողները երկրներին կոչ են անում ամեն ինչ անել յուրաքանչյուր մարդու բարեկեցության համար: