20/03/2017 15:59
Յունկեր. ԵՄ-ն Թուրքիային չի ընդունի
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ մահապատժի հնարավոր վերականգնումը Թուրքիայում խոչընդոտ կհանդիսանա Եվրամիությանն անդամակցելու համար, հայտնում է Vesti.ru-ն:
Միևնույն ժամանակ Յունկերը չի կարծում, թե ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները պետք է կասեցնել:
Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են դադարեցվել միայն, եթե Թուրքիան չցանկանա կիրառել եվրոպական չափանիշները: