22/03/2017 14:50
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հեռավոր շրջանների բնակիչների համար վերագործարկելու է արտագնա հյուպատոսների ինստիտուտ
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հեռավոր շրջանների բնակիչների համար նախատեսում է վերագործարկել արտագնա հյուպատոսների ինստիտուտ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
«Մենք այժմ Արտաքին գործերի նախարարության հետ մտածում ենք վերագործարկել արտագնա հյուպատոսների ինստիտուտ. հյուպատոսներն ինչ-որ հաճախականությամբ կմեկնեն ՌԴ հեռավոր շրջաններ՝ հավաքագրելու և ձևակերպելու համար փաստաթղթերը, այսինքն՝ կատարել հյուպատոսական գործառույթներ», - նշեց դեսպանը:
Նրա խոսքով՝ մինչև հիմա, որպես կանոն, փաստաթղթերի հավաքագրման գործընթացն արվում էր Ռուսաստանում հայկական համայնքի միջոցով, որը քաղաքացիների դիմումները փոխանցում էր Մոսկվա՝ հյուպատոսական բաժին: Որպեսզի այդ գործընթացը կարգավորվի, անհրաժեշտ է արտագնա հյուպատոսների ինստիտուտ վերագործարկումը: