22/03/2017 17:59
Շտայնմայերը ստանձնել է Գերմանիայի նախագահի պաշտոնը
ԳԴՀ ՆԳՆ նախկին ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ստանձնել է Գերմանիայի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը կայացել է Բեռլինում, Բունդեսթագի (խորհրդարանի) և Բունդեսռաթի ( դաշնային երկրամասերի ներկայացուցիչների պալատի) համատեղ նիստում, փոխանցում է ТАСС-ը:
Շտայնմայերն այդ պաշտոնում փոխարինել է Յոահիմ Գաուկին:
Փետրվարի 12-ին նախկին նախարարի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում պաշտպանել է Դաշնային ժողովի պատվիրակների բացարձակ մեծամասնությունը. Շտայնմայերն ստացել է 1260 ձայներից 931-ը: