22/03/2017 16:29
Էրդողան. Եվրոպական երկրները պետք է հարգեն մարդու իրավունքները
Եվրոպական երկրները պետք է հարգեն մարդու իրավունքները, հակառակ դեպքում չեն կարող «գեթ մի քայլ անել» աշխարհում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է RiaFan.ru-ն:
«Թուրքիան այն երկիրը չէ, որի նախարարներին կարելի է հրել և դռներ փակել նրանց առաջ: Եթե դուք շարունակեք նման կերպ վարվել, արևմտյան երկրի ոչ մի բնակիչ չի կարողանա քայլ կատարել աշխարհում», - ասել է Էրդողանը:
Էրդողանը հավելել է, որ Անկարան Եվրոպային հորդորում է հարգել իրավունքներն ու ազատությունները: