22/03/2017 19:03
Վիետնամում ինը մարդ մահվան է դատապարտվել թմրանյութերի մաքսանենգության համար
Վիետնամի ինը քաղաքացի մահապատժի է դատապարտվել՝ Հոա Բին նահանգի դատարանի կողմից՝ խոշոր չափերի թմրանյութի մաքսանենգության համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Tuoi Tre վիետնամական պարբերականին։
Բոլոր դատապարտվածները մաքսանենգների զինված հանցախմբի անդամներ են, որոնք Լաոսի տարածքից Վիետնամ և Չինաստան վաճառքի նպատակով հերոին են ներկրել։ Հացախումբը, որի գործով դատարանի առջև 23 մարդ է կանգնել, 2012- 2015 թվականներին 683 հազար դոլարի հերոին է տեղափոխել և իրացրել։
Մահվան է դատապարտվել միայն ինը մարդ՝ թմրանյութերի տեղափոխման ու իրացման անմիջական մասնակիցները։ Եվս ինը մարդ ցմահ կալանքի է դատապարտվել, մյուս հինգը՝ 18 ամիսց մինչև 20 տարվա պատժաժամկետի՝ գործված հանցագործության մասին չհայտնելու պատճառով, փոխանցում է պարբերականը։