23/03/2017 10:21
Պատգամավորության թեկնածուն կանանց ծաղիկներ է բաժանում (Լուսանկարներ)
Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով Հանրապետական կուսակցությունից առաջադրված Հակոբ Բեգլարյանի անունից կին բնակիչներին ծաղիկներ են բաժանվում:
Այս օրերին երիտասարդ տղաները մտնում են բնակարաններ ու նախընտրական գրքույկների հետ միասին վարդեր նվիրում կանանց՝ բացատրելով, որ դա արվում է կանանց մեկամսյակի շրջանականերում:
Ծաղիկը նվիրելուց հետո, Aysor.am-ի զրուցակցի փոխանցմամբ, խնդրում են ընտրել Հակոբ Բեգլարյանին:
Վերջինը, հիշեցնենք, Տրանսպորտի և կապի նախկին նախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանի եղբայրն է: